211652_close_icon
views-count5471 դիտում article-date 21:51 31-12-2022

«Երևան-2800» հուշամեդալով է պարգևատրվել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Մեսրոպյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2022թ. ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ ձևավորած արդյունավետ համագործակցության և բարեխիղճ աշխատանքի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը «Երևան-2800» հուշամեդալով է պարգևատրել ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ, փոխգնդապետ Իգոր Մեսրոպյանին,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։

Վարչական շրջանի հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Երևանի հ.3 տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Հակոբյանը վարչական շրջանի ղեկավարի կողմից պարգևատրվել է «Հայոց բանակ-30» հուշադրամով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր