1257 դիտում
12:03 05-01-2023
Առարկայական քայլեր ենք ակնկալում Ռուսաստանից, Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան․ tert.am
Tert.am-ը գրում է․ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք է հարուցել. այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն արդեն 25 օր փակ է պահում Լաչինի Միջանցքը։
«Չնայած միջազգային արձագանքին՝Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպը, ինչը բացարձակապես մտացածին է:
«Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորն ու իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում ու միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել ԼՂ հայության էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում ու Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
2804 դիտում
23:40 14-12-2021
Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին. «Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ»
3431 դիտում
10:33 17-03-2018
Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր. Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3931 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին