211652_close_icon
views-count3431 դիտում article-date 10:33 17-03-2018

Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր. Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Եվրոպան ստեղծվել է համագործակցային սկզբունքների հիման վրա, որոնք կիրառվում են թե իր սահմանների ներսում, թե հարևանների հետ հարաբերություններում: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հնարավորություններին և այդ գործընթացում Հայաստանի դերին: Նա նաև ներկայացրեց ԵՄ համագործակցային քաղաքականությունը: «Մենք ցանկանում ենք պահպանել դա որպես մեր քաղաքականության առանցքային սկզբունք»,- ասաց Սվիտալսկին: Նա շեշտեց, որ ԵՄ-ն աշխարհի ցանկացած կետում տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից է, սակայն նրա աջակցությունը հիմնված է մասնակից երկրների ազատ ընտրության և միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա, ինչը ներառում է նաև միջազգային սահմանները հարգելը: «ԵՄ և ԵԱՏՄ միջև հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար և կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից»,- ասաց Սվիտալսկին՝ միաժամանակ նշելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ-ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ: «Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առևտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված»,- ասաց նա՝ որպես օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը. «Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»: Այնուամենայնիվ, Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է. «Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները և բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր