211652_close_icon
views-count784 դիտում article-date 15:14 06-01-2023

Էստոնիան ավելի քան 900 հազար եվրո է հատկացրել խորհրդային հուշարձանների ապամոնտաժման համար

Էստոնիայի կառավարությունը ավելի քան 900 հազար եվրո կտրամադրի խորհրդային ռազմական հուշարձանների ապամոնտաժման համար: Այս մասին հունվարի 6-ին հայտնել է Էստոնիայի կառավարության աշխատակազմը:

«Կառավարությունը 916,405 եվրո է հատկացրել  Էստոնիայի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններին հանրային տարածքից անվտանգությանը սպառնացող խորհրդային ռազմական հուշարձանների տեղափոխման հետ կապված գործողությունների համար», - ասել է մամուլի խոսնակ Եվգենիա Վյարյան:

2022-ի օգոստոսի 4-ին Էստոնիայի կառավարությունը հայտարարել է խորհրդային ռազմական հուշարձանների ապամոնտաժման և ամբողջ Հանրապետությունում խորհրդային զինվորների աճյունները վերաթաղելու արշավ սկսելու մասին։ Ստեղծվել է խորհրդային հուշարձանների հանձնաժողով, որի խնդիրն է կազմակերպել հասարակական վայրերում խորհրդային խորհրդանիշներով տապանաքարերի և հուշարձանների ապամոնտաժումը կամ տապանաքարերի փոխարինումը։

Նմանատիպ նյութեր