2223 դիտում
23:13 06-01-2023
Որոնք են ադրբեջանական նոր պահանջները, և ինչու է Նիկոլ Փաշինյանի կայքը հարձակվել Ռուբեն Վարդանյանի վրա. Oragir.news
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com լրատվական կայքը փաշինյանական պոպուլիզմի ոճով հոդված է հրապարակել Ռուբեն Վարդանյանի դեմ, որի հիմնական իմաստն այն էր, թե Ռ․Վարդանյանը հարուստ է, բնակարաններ ու հողատարածքներ ունի, սակայն պարզ չէ, թե դրանք որտեղ են գտնվում։ Առաջին հայացքից սա տիպիկ նիկոլական հոդված է, որը ուղղված է Հայաստանի առավել չքավոր մարդկանց ցույց տալու, թե ինչ վատն է Ռուբեն Վարդանյանը։ Բայց հարց է առաջանում, թե ինչն է Նիկոլ Փաշինյանին ջղաձգումների պատճառ դարձել։
Oragir.news-ի տեղեկություններով, սկզբնապես Ադրբեջանը Հայաստանից պահանջել է Բերձորի միջանցքը բացելու դիմաց Ադրբեջանին տրամադրել համանման միջանցք Սյունիքում, ինչպես նաև վերադարձնել Խորհրդային Հայաստանի տարածքում եղած ադրբեջանական անկլավները, ընդ որում՝ առանց հայկական անկլավի՝ Արծվաշենի վերադարձման։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է եղել այս պահանջների կատարման հետ, և որոշված է եղել կիրառել փաշինյանական «ավանդական» տեխնոլոգիան․ տարածել, թե իբր Հայաստանից պահանջում են հրաժարվել ինքնիշխանությունից և միջանցք տալ, իսկ հետո միջանցքը տրամադրելուց հետո հայտարարել, թե կարողացանք Միութենական պետությունից հրաժարվել, բայց միջանցքը ստիպված տրամադրեցինք։ Թեև այստեղ բնական հարց է առաջանում, թե ինքնիշխանությունից հրաժարված Հայաստանից ինչպես կարող են միջանցք պահանջել, եթե որոշողն արդեն Հայաստանը չի լինելու, բայց ակնհայտ է, որ այն մարդկանց, ում համար նախատեսված էր այս տեխնոլոգիան, նման բարդ հարցեր չեն հետաքրքրում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1423 դիտում
19:16 26-09-2024
«Եվրաքվե»-ի ստորագրահավաքի ժամանակ հարձակվել են Oragir.News-ի լրագրողների վրա
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»