211652_close_icon
views-count784 դիտում article-date 12:51 07-01-2023

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային և եվրոպական դաշնակից ու  գործընկեր երկրներին։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Այս օգնությունը ներառում է 2,85 միլիարդի հատկացում  Պաշտպանության նախարարության պահուստային ֆոնդից և 225 միլիոն դոլար որպես օտարերկրյա ռազմական ֆինանսավորում ՝ երկարաժամկետ հնարավորություններ կառուցելու և ուկրաինական բանակի արդիականացմանը աջակցելու համար»,- նշել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ փաթեթը ներառում է 682 միլիոն դոլարի հատկացում եվրոպական այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Ուկրաինային։

Վերջում Էնթոնի Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային «որքան անհրաժեշտ լինի»։

Նմանատիպ նյութեր