ԱՄՆ Պետդեպը 600 մլն դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպին հանձնարարել է 600 մլն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային, ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ հատկացվելիք գումարից 350 միլիոնը կուվի պաշտպանական ոլորտին։
ԱՄՆ ղեկավարը հուշագիր է ստորագրել Կիևին անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որի շրջանակներում էլ պետքարտուղարին տրվել է համապատասխան լիազորություն։