521 դիտում
10:34 09-01-2023
Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ
2023թ. հունվարի 8-ին Երևան քաղաքում տեղի է ունեցել Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարը, որն ընդունել է 9 (ինը) որոշում, այդ թվում բանաձև: Համագումարը ՊԿ նախագահ է ընտրել Կարեն Հեքիմյանին, փոխնախագահ՝ Հայկ Միրզոյանին, քարտուղար՝ Թաթուլ Մկրտչյանին։
ՊԿ 12-րդ համագումարն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է.
Դասեր քաղելով ՊԿ՝ ձեռքբերումներով և ձախողումներով լի 31-ամյա պատմությունից, արձանագրում ենք, որ գործը կիսատ է, անելիք կա։ Որքան էլ տխուր է և ցավալի, դեռ չի հաջողվել հայրենիքից դուրս բերել օտար զորքերը, չի հաջողվել վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, չի հաջողվել օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր։
Արցախի բռնազավթման, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, հազարավոր մարդկային կորուստների հետևանքով ստեղծել են մարտահրավերներ, որոնք կհաղթահարվեն, երբ իշխանությունը կվերանայի արտաքին քաղաքական, անվտանգային և պաշտպանական հայեցակարգերը։
ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) փորձելու է կազմել արտաքին քաղաքական, անվտանգային, պաշտպանական հայեցակարգեր, տնտեսության զարգացման ծրագիր, ընդլայնել արտաքին կապերը, ՊԿ շարքերում ներգրավել գործարարների, պատրաստել հավակնոտ քաղաքական գործիչներ, համախմբել պահպանողական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին, հիմնել լրատվական կայք, մշակել ընտրություններում հաղթելու մարտավարություն։
ՊԿ-ն վերահաստատում է նվիրվածությունը անկախությանն ու ժողովրդավարությանը և ջանք է գործադրելու, որ հայ ժողովուրդն ապրի օրենքի և աշխարհի հետ ներդաշնության մեջ, ապահովվի համընդհանուր բարեկեցություն։
ՊԿ նախագահ՝ ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ
ՊԿ քարտուղար՝ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Նմանատիպ նյութեր
913 դիտում
19:57 09-01-2024
Հայկ Միրզոյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ
1625 դիտում
16:38 23-07-2019
Բորիս Ջոնսոնը Պահպանողական կուսակցության ղեկավար է ընտրվել․ վաղը նա կնշանակվի Մեծ Բրիտանիայի վարչապետ
748 դիտում
18:19 02-11-2024
Կեմի Բադենոկն ընտրվել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար
Այս բաժնից
586 դիտում
20:35 19-11-2024
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
487 դիտում
20:20 19-11-2024
Հայաստան-Կուբա մշակութային փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են
718 դիտում
20:08 19-11-2024
Կհեշտացվի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա