211652_close_icon
views-count1829 դիտում article-date 14:54 09-01-2023

Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային կապը կարող է ամբողջական անհետանալ․ Սամվել Մարտիրոսյանը՝ ռազմական դրության ժամանակ ինտերնետ կապը անջատելու մասին. Tert.am

Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը, արգելափակել մի շարք կայքերի աշխատանքը և այլն։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս թեմայով քննարկման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ թեև նախագիծը առաջ է քաշել Արդարադատության նախարարությունը, բայց պարզ չէ, թե ով է այս փոփոխությունների իրական շահառուն։

«Սա արդեն խնդիր է, որովհետև մենք լավ չենք հասկանում, թե ով է ուզում ինչ-որ մի բան անել, և բացի այդ լավ ներկայացված չէ, թե ինչպես է այդ ամեն ինչը արվելու։ Մտցված են շատ ռեպրեսիվ գործիքներ, ընդհուպ մինչև ինտերնետ կապի ամբողջական անջատում»,- ասաց Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր