211652_close_icon
views-count840 դիտում article-date 22:33 09-01-2023

Ստոկհոլմը չի կատարի Թուրքիայի բոլոր պահանջները. Շվեդիայի վարչապետ

Ստոկհոլմը չի կատարի Թուրքիայի բոլոր պահանջները, որոնք Անկարան առաջ է քաշել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար, հայտարարել է երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, գրում է Euronews-ը։

«Թուրքիան հաստատում է, որ մենք կատարել ենք այն պայմանները, որոնց շուրջ պայմանավորվել ենք: Բայց թուրքերը ցանկանում են նաև այնպիսի բաներ, որոնք մենք չենք կարող կամ չենք ուզում նրանց տալ»,- կիրակի հայտարարել է Շվեդիայի վարչապետը:

Միևնույն ժամանակ Քրիստերսոնը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կհամաձայնի Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելուն։ Անկարան, մասնավորապես, ցանկանում է, որ Ստոկհոլմը քրդական կազմակերպություններին ճանաչի ահաբեկչական, արտահանձնի մի շարք քուրդ գործիչների, որոնք Թուրքիայում մեղադրվում են 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման համար, ինչպես նաև վերացնի Անկարային զենքի մատակարարման արգելքը։ Թուրքիան նույն պահանջները ներկայացնում է Ֆինլանդիային։

ՆԱՏՕ-ի երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին ստորագրել են Հյուսիսատլանտյան խորհրդին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Այս երկրները կմիանան ՆԱՏՕ-ին, երբ դաշինքի բոլոր անդամները վավերացնեն անդամակցության արձանագրությունները։ ՆԱՏՕ-ի 30 երկրից միայն Թուրքիան և Հունգարիան չեն վավերացրել համապատասխան փաստաթղթերը:

Նմանատիպ նյութեր