211652_close_icon

Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից, նույնիսկ եթե ՀՀ-ն կատարի իր բոլոր պահանջները. ադրբեջանագետ

views-count2125 դիտում article-date 18:30 14-04-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի այս եթերում հաղորդավարը շատ ուղիղ ու աներկբա տեքստով փաստացի ասում է, որ եթե ՀՀ իշխանությունները կարծում են, որ ԼՂ հարցում իրենց «մոռացությունը», ադրբեջանական պահանջների հետագա կատարումը հանգեցնելու է նրան, որ իրենք հրաժարվելու են «Արևմտյան Ադրբեջան» պետական զավթողական հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։

Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից, իսկ Փաշինյանի ու նրա թիմի միակողմանի զիջումները միմիայն արագացնում ու նպաստում են այդ ծրագրերի իրագործումը»։
 

Նմանատիպ նյութեր