211652_close_icon
views-count1072 դիտում article-date 15:05 10-01-2023

ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել

Այսօր՝ հունվարի 10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են կառույցի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Հայտնում է ԱԻՆ-ը։ 

«Տարին գերատեսչության համար սկսվել է փոփոխություններով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման մեկնարկով, նշանակվել են ՆԳ նախարար, նախարարի տեղակալներ և ըստ օրենսդրական փաթեթի գործընթացն առաջ է գնում», - ասել է ԱԻ նախարարը:

Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻ նախարարի արդեն նախկին տեղակալ Դավիթ Համբարյանին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻ նախարարը վստահություն է հայտնել, որ Դ. Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը և կայացմանը:

Բացի այդ, Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Գասպարյանին անձնվիրաբար ծառայության և արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ: «Տարբեր մարտահրավերներով պայմանավորված փրկարար ծառայության բարեփոխումներն իհարկե ավարտին դեռ չեն հասցվել, սակայն այն ինչ այսօր կա նաև Արմեն Գասպարյանի աշխատանքի շնորհիվ է: Նա պատշաճ իրականացրել է իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ընդգծել է Ա. Փամբուխչյանը:

Նախարար Փամբուխչյանը նշել է, որ բոլոր ծրագրերի իրականացումը նախարարությանում հնարավոր է եղել բոլոր ստորաբաժանումների համակարգված, գրագետ աշխատանքի շնորհիվ և մինչև ԱԻ նախարարության գործունեության ավարտը ընթացիկ աշխատանքները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ իրականացվել։

Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ հավատարիմ է մնում քաղաքական թիմի սկզբունքներին և կանի հնարավոր ամեն բան համակարգի կայացմանը նպաստելու համար: «Որպես քաղաքական թիմի մաս պարտավորություն ունեմ իմ լուման ներդնել բոլոր ինստիտուտների զարգացման գործում, այդ թվում՝ նոր ձևավորվող»,- հավելել է ԱԻ նախարարը:

Նմանատիպ նյութեր