211652_close_icon
views-count1073 դիտում article-date 14:41 11-01-2023

ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու թեման բազմիցս եղել է օրակարգում․ Պեսկով

ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կապված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի կորպուսով փոխարինելու հետ, հաղորդում է ria.ru-ն։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներով մշտապես շփումներ են ընթանում։ Անշուշտ, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Սակայն հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը։

Հունվարի 10-ին կայացած ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի լրանալուց հետո Հայաստանը կարող է տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցով դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին։

Նմանատիպ նյութեր