21996 դիտում
11:03 12-01-2023
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Opel Astra-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Խ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքնայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Խ․-ն և նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։
Վերջինններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչութայն պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+