737 դիտում
11:53 12-01-2023
ԼՂ մեր գործընկերները չպետք է հնարավորություն տան, որ իրենց մեղադրեն Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական խոսակցությունը խափանելու մեջ․ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր. Երկուշաբթի խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ մինչեւ այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ոչ ԼՂ համապատասխան ծառայություններին, ոչ խաղաղապահներին, ոչ էլ որեւէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքների իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղին էլէներգիայի մատակարարման խափանումը նոր պրոբլեմներ է ստեղծել, սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում», - ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ իր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենքիում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի։
Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունը անհնար դարձնելու մեջ։
«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցեանարը մշակողների համար: Այդ սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը։

Նմանատիպ նյութեր
3386 դիտում
10:51 13-04-2022
Եթե ուզում են ինձ մեղադրել, ապա պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ․ Նիկոլ Փաշինյան
1309 դիտում
16:33 22-02-2023
Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը. Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»