2006 դիտում
18:39 12-01-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդովի փողոցի թիվ 58 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։