8008 դիտում
10:50 06-07-2023
Արտակարգ դեպք Երևանում գործող «Հուկա Լաունջ Վուդու» սրճարանում․ հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակի տարածումը կանխվել է․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում գործող սրճարաններից մեկում՝ խոհանոցում այրվում է ճարպաջեռոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու համար տեղում ուժեղ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գեղամ Բաբայանը և կրտսեր պարեկ Սամվել Հակոբյանը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակում մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։
Պարզվել է, որ Չարենցի 43 հասցեում գործող «Հուկա Լաունջ Վուդու» սրճարանում խոհանոցի (6 քմ) 3 քմ հատվածում այրվել է ճարպաջեռոց, խոհանոցային գույք-սպասք, ջերամահարվել են պատերը և առաստաղը, իսկ խոհանոցի վերևին կից խորդանոցում այրվել է աթոռ և պլաստմասե իրեր, մասամբ՝ բազմոց։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+