211652_close_icon
views-count12985 դիտում article-date 20:23 12-01-2023

Ավտովթար Երևանում. Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են Kia-ն ու Mitsubishi-ն, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սեբաստիա և Ա. Վեգներ փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Հ-ի վարած Kia մակնիշի  և Արմավիրի մարզի բնակիչ՝ 64-ամյա Նարինե Օ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Նարինե Օ-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Աննա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արծրուն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Արամ Տոնոյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր