211652_close_icon
views-count723 դիտում article-date 14:02 13-01-2023

Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Մեզ համար մեծ պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

«Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների, եղբայրական երկրների կողքին,  որոնք ենթարկվում են սպառնալիքների, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների ու հարձակումների:

Ինչպես գիտեք, սեպտեմբերի իրադարձությունները շատ աղմուկ հանեցին Ֆրանսիայում: ԱԺ-ն արձագանքեց դրան, մենք մի բանաձեւ ընդունեցինք, որը պհանջում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի դադարեցումը եւ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն: Մենք նաեւ դիմեցինք Ֆրանսիայի կառավարությանը՝ պահանջելով շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը շեշտեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու համար իր ինքնիշխանությունն ու անկախությունը: «Կառավարության  եւ նախագահ Մակրոնի զգոնությունը, ինչպես նաեւ ընդհանրապես մեր երկրի զգոնությունը ամբողջական են: Այն պահին, երբ միջազգային իրավունքի սկզբունքներն են ոտնահարվում Ուկրաինայում, որտեղ Եվրոպայի ժողովրդավարական արժեքները վտանգված են, մենք վերահաստատում ենք, որ  այդ արժեքները պետք է մեր կողմնացույցը լինեն, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ:

Մենք շատ անհանգիտ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Այն մեզ մտահոգում է, որովհետեւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարեւոր է, որ վերականգնվի ճանապարհը, վերականգնվի ազատ երթեւեկությունը Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ, նաեւ էլեկտրական ու ինտերնետային կապերը: Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նա նաեւ իր մտահոգությունն արտահայտեց պատմական եւ մշակութային ժառանգության վերաբերյալ, որը վտանգված է. «Այսօր կարող է ոչնչացվել մոտ 1500 հայկական պատմական եւ մշակութային ժառանգության նմուշներ: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մի ողջ ժողովրդի կյանքն է, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջեւ երկխոսությունը, որ հաստետնք կայուն ու խաղաղ լուծման»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր