878 դիտում
14:51 24-01-2023
Ֆրանսիայի նախագահը Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Էմանուել Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքներին։
Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը ողջունել են Ֆրանսիայի նախագահի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան առավել կակտիվացնի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում:
Լուսանկարը՝ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից (արխիվային)

Նմանատիպ նյութեր
1419 դիտում
17:34 01-08-2022
Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի. Արա Թորանյանի հոդվածը
Այս բաժնից
1105 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
874 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1087 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին