35162 դիտում
18:35 13-01-2023
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mercedes-ով «Շորին Ձոր» կոչվող հատվածում բախվել է ծառերին ու գլխիվայր հայտնվել ձորում, օպերատիվ են գործել ՆԳՆ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Չ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Արցախ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ «Շորին Ձոր» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բախվելով ծառերին՝ գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության
թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի, ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ն. Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+