211652_close_icon
views-count43483 դիտում article-date 16:11 14-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Էրեբունի մասիվում հայտնի հանրակացարաններից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 125/3 հանրակացարանային շենքի նկուղային հարկում տղամարդու դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալդրյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված նկուղային հարկում, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։ 

Դեպքի փաստով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպասնություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քնիիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր