211652_close_icon
views-count1406 դիտում article-date 20:44 14-01-2023

Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապանի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում․ Կապանի քաղաքապետ

Tert.am-ը գրում է․ «Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում Սյունիքում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի եղել։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Սուրեն Փարսյանը:
«Սյունեցիները, կապանցիները վճռական են իրենց որոշումներում ու քայլերում։ Մենք ապրել, ապրում ու ապրելու ենք այստեղ։ Մեզ համար հետքայլ գոյություն չունի և չպետք է լինի։ Համենայն դեպս, եթե լինի որևիցե ագրեսիա, մենք պատրաստ ենք պայքարելու և մարտնչելու»,- ասաց Սուրեն Փարսյանը։
Հարցին, թե եթե ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»՝ «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի սյունեցու արձագանքը, Կապան համայնքի ղեկավարը պատասխանեց․

«Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետև, մեծ հաշվով, չգիտեմ՝ ինչ են բանակցում այդ հարցի շուրջ և ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում այդ հարցի շուրջ։ Ես կարող եմ միայն մի բան ասել՝ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսքանը կարող եմ ասել»։

Նշենք, որ ՀՀ իշխանությունները հրապարակային զրույցներում հերքում են « Զանգեզուրի միջանցքի» մասին բանակցությունները»

Նմանատիպ նյութեր