1224 դիտում
22:50 14-01-2023
Արխիվային փաստաթղթերն ապացուցում են՝ ադրբեջանական իշխանությունները նախկինում կազմակերպել են հարձակումներ Հայաստանի գյուղերի վրա ու թալանել գյուղացիների ունեցվածքը․ Արման Թաթոյան
Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիներ» բացահայտ կեղծ թեզը, որով նա նկատի ունի Հայաստանը, իրականում բոլորովին այլ՝ օկուպացիոն ու նոր ագրեսիայի նպատակներով է, այն էլ հայերի նկատմամբ էթնիկ թշնամանքի ադրբեջանական այս քաղաքականության պայմաններում:
Այս մասին գրել է «Թաթոյան հիմնադրամ»–ի ղեկավար Արման Թաթոյանը։
«Արխիվային փաստաթղթերն ապացուցում են՝ ադրբեջանական իշխանությունները նախկինում տարբեր ավազակախմբերի միջոցով կազմակերպել են հարձակումներ Հայաստանի գյուղերի վրա ու թալանել գյուղացիների ունեցվածքը, որքան հնարավոր է վնասներ հասցնել նրանց:
Օրինակ՝ խորհրդային տարիներին Քրդստանի տարածքից ավազակախմբերի կողմից Հայաստանի Զանգեզուրի (Սյունիք) սահմանային հայկական գյուղերի վրա հարձակումներն ու թալանն այնքան էին սաստկացել, որ Զանգեզուրի գավառի գործադիր կոմիտեի դիմումների հիման վրա՝ ՀՍԽՀ կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ) 1924 թ. մարտի դիմումի հիման վրա մայիսի 14-ին Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեն Զանգեզուրի և Քրդստանի սահմանները որոշող հանձնաժողովին հանձնարարեց մայիսի վերջին տարածաշրջան մեկնել: Սահմանային հանձնաժողովը որոշումը կայացրեց հունիսին, իսկ ԿԳԿ-ն հաստատեց օգոստոսի 18-ին, բայց այս որոշումներն այդպես էլ չկենսագործվեցին:
Մեկ այլ օրինակ՝ 1921թ. սկսած Ադրբեջանի Զանգելանի գավառի գործադիր կոմիտեն հավակնություններ էր հանդես բերում Հայաստանի Մեղրու շրջանի Ալդարա (ներկայում՝ Ալվանք) և Թղութ գյուղերի նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ՝ այդ գյուղերի ադրբեջանցի բնակիչները հրաժարվում էին ենթարկվել Խորհրդային Հայաստանի տեղական իշխանություններին, վճարել հարկերն ու տուրքերը: Սա այն դեպքում, երբ Մեղրու ղեկավարությունն ունեցած սուղ միջոցներից սերմացու և անհրաժեշտ պարագաներ էր հատկացնում նշյալ գյուղերին:
Նման քայլերով Ադրբեջանի իշխանությունները հող էին նախապատրաստում այս տարածքներն Ադրբեջանին բռնակցելու համար:
Այս ամենից պետք է դասեր քաղել՝ մեր օրերում ադրբեջանական օկուպացիայի զարգացում, նոր ռազմական ագրեսիա և ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով:
Ցավոք, այն ժամանակ դեռ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել, ինչը շարունակաբար հանգեցրել է տարածքային կորուստների»:

Նմանատիպ նյութեր
4676 դիտում
22:57 21-06-2020
Հարյուրավոր խուլիգաններ կազմակերպել են խանութների վրա հարձակումներ Շտուտգարդում. վիրավորվել է 19 ոստիկան
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին