4679 դիտում
22:57 21-06-2020
Հարյուրավոր խուլիգաններ կազմակերպել են խանութների վրա հարձակումներ Շտուտգարդում. վիրավորվել է 19 ոստիկան
Անցած գիշեր Շտուտգարդի կենտրոնում հարյուրավոր խուլիգանների կազմակերպած ջարդերի և անկարգությունների ժամանակ վիրավորվել է 19 ոստիկան: Նրանք գտնվում են այնպիսի վիճակում, որը թույլ չի տալիս ներկայում կատարել ծառայողական պարտականությունները, կիրակի՝ հունիսի 21-ին, հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Թոմաս Բերգերը մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2%D0%BE-%D0%B2%D1%80%D0%B5%D0%BC%D1%8F-%D0%B1%D0%B5%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%8F%D0%B4%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%B2-%D1%88%D1%82%D1%83%D1%82%D0%B3%D0%B0%D1%80%D1%82%D0%B5-%D0%B1%D1%8B%D0%BB%D0%B8-%D1%80%D0%B0%D0%BD%D0%B5%D0%BD%D1%8B-19-%D0%BF%D0%BE%D0%BB%D0%B8%D1%86%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D1%85/a-53890757]Deutsche Welle[/url]-ն:
Նրա խոսքով՝ տուժած ոստիկանների թիվը դեռ կարող է աճել, քանի որ նրանցից շատերը հայտնում են վնասվածքների մասին ավելի ուշ:
Բերգերը նաև հայտնել է, որ գիշերային անկարգություններից հետո բերման է ենթարկվել 24 մարդ: Դատախազությունը ձերբակալել է նրանցից առնվազն յոթին: 24 բերման ենթարկվածներից 7-ն անչափահաս է, ևս 7-ը՝ 18-21 տարեկան է: 24-ից 12-ը Գերմանիայի քաղաքացի է, նշել է Բերգերը:
Ընդհանուր առմամբ անկարգություններին մասնակցել է 400-500 մարդ: Կեսգիշերի շրջանում ոստիկանությունն այգում ստուգել է Գերմանիայի 17-ամյա քաղաքացու թմրանյութերի հետ կապված հանցագործություն կատարելու կասկածով: Կարճ ժամանակ անց դեռահասի նկատմամբ սոլիդարություն են հայտնել մերձակայքում գտնված շուրջ 200-300 մարդ, որոնք սկսել են նետել ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր, հայտարարել է Բերգերը: Այնուհետև անկարգությունների մասնակիցների թիվն ավելացել է:
Միևնույն ժամանակ, ըստ Շտուտգարդի ոստիկանապետ Ֆրանց Լուցի, անկարգությունները քաղաքապես մոտիվացված չէին: Միևնույն ժամանակ Լուցը նշել է, որ նախորդ գիշեր քաղաքում դիտարկվել են ոստիկանների դեմ բռնության աննախադեպ գործողություններ և գույքի նկատմամբ հասցվել է խոշոր վնաս՝ ընդհուպ մինչև կողոպուտ:
Անկարգությունները, որոնք հունիսի 21-ի գիշերը կատարվել են դեռահասների փոքր խմբերի կողմից Շտուտգարդի կենտրոնում, վաղ առավոտյան վերահսկողությունից դուրս են եկել, տեղեկացրել է ոստիկանությունը: Քաղաքում կարգուկանոն հաստատելու համար բերվել են ոստիկանության ուժեր ամբողջ դաշնային հողի տարածքից: «Դրանք իսկական կատաղի գործողություններ էին»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Թվիթերում տարածված տեսանյութերում երևում է՝ ինչպես են երիտասարդները ոտքերով կոտրում խանութների ցուցափեղկերը: Նրանք նաև թալանում են խանութները, տեղեկացնում է dpa-ն: Հունիսի 21-ի առավոտյան անկարգությունները հանդարտվել էին, սակայն ոստիկանությունը շարունակում էր աշխատել ավելացված կազմով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1773 դիտում
10:28 26-04-2019
Շտուտգարդում Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունը սպառնալիքի պատճառով չի կայացել
Այս բաժնից
646 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ