211652_close_icon
views-count853 դիտում article-date 15:38 15-01-2023

«Արայիկ Հարությունյանը Երևանում ներկա է եղել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին բանակցությունների մի հատվածին. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Արայիկ Հարությունյանը Երևանում ներկա է եղել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին բանակցությունների մի հատվածին.

Սիրելի ընկերներ և հետևողներ, 
այս տեղեկատվության մասին ես ակնարկել եմ մի քանի անգամ, այդ թվում՝ իմ ֆեյսբուքի ուղիղ եթերներում, հիմա գրեմ մի քիչ ավելի մանրամասն:

Ուրեմն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան վերջին այցի ընթացքում, խոսք է բացվել նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակման մասին:
Չեմ կարող/չեմ ուզում ամբողջական պատկերը տալ, բայց մի քանի բան ասեմ:
Նախագահ Պուտինը ՀՀ իշխանություններին ասել է, որ պարոն Վարդանյանի նշանակման հետ Մոսկվան կապ չունի, նույնը կրկնել են հանդիպմանը ներկա երեք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թե ինչ կոնտեքստում է եղել այս զրույցը, մեկ այլ առիթով կգրեմ, երբ գրելը վնասակար չի լինի:
Փաշինյան-Պուտին հանդիպման մի հատվածին հրավիրվել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրել է իրավիճակը Արցախում և որոշ մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի սադրիչ քայլերի հետ:
Առայժմ այսքանը»։

Նմանատիպ նյութեր