1348 դիտում
19:46 25-12-2018
Հայ-Ռուսական համալսարանում կայացել է «Wolfram Research» լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը. ներկա է եղել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը
Հայ-Ռուսական համալսարանում դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Wolfram Research» լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Այս լաբորատորիան հնարավորություն է ընձեռում լուծել շատ հետաքրքիր և ժամանակակից խնդիրներ:
Հայ-Ռուսական համալսարանի համար շատ մեծ պատիվ է և նվաճում այս լաբորատորիան հիմնելը և ցանկությունս այն է, որ այսօրվանից այստեղ ծավալվի բուռն գիտական, հաշվողական և խնդիրների լուծման գործունեություն»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ հավելելով, որ «Wolfram Research» լաբորատորիայի ստեղծման մեջ ֆինանսական ներդրում է կատարել և «Wolfram Research» ընկերությունը, և Հայ-Ռուսական համալսարանը:
Լաբորատորիան ծառայելու է որպես կրթական (wolfram ծրագրավորման լեզվի դասընթացներ, վերապատրաստումներ) և գիտական (գիտական հետազոտությունների համար թվային հաշվարկներ, համակարգչային սիմուլյացիա և մոդելավորում) հարթակ:
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շեշտել է շատ կարևոր է բարձրագույն կրթության և գիտության համար նման լաբորատորիաների ստեղծումը: «Նման մեծ ընկերությունները գալիս են այնտեղ, որտեղ գործընկեր և հեռանկար են տեսնում: Այդ առումով Հայ-Ռուսական համալսարանը լավագույն հարթակներից մեկն է: Ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել ԲՈւՀ-ի ղեկավարությանը հերթական այս նվաճման կապակցությամբ և մաղթել, որ այս գործընթացները շարունակական լինեն, իսկ այն հիմքերը, որոնք դրված են, ներշնչում են լավատեսություն: Ուզում եմ մաղթել նման հաջողություններ մեր մյուս ԲՈւՀ-երին՝ մեծ ընկերությունների հետ համագործակցության առումով»,- ընդգծել է նա:
Իր հերթին «Wolfram Research» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Եգիբյանը հայտնել է, որ ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում հիմնելու գաղափարն առաջացել է հինգ տարի առաջ, երբ բրիտանացի մաթեմատիկոս, ծրագրավորող և «Wolfram Research» ընկերության հիմնադիր Սթիվեն Վոլֆրամն այցելել էր Հայաստան: «Ես ուզում եմ հատուկ նշել, որ Հայ-Ռուսական համալսարանն աշխարհում միակ համալսարանն է, որտեղ բացվել է «Wolfram Research» ընկերության լաբորատորիան: Իսկ ընդհանրապես մեր ընկերությունը պաշտոնական ներկայացուցչություններ ունի Անգլիայում, Շվեդիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում (2 հատ). Հայաստանը դարձել է 5-րդ երկիրը»,- նշել է նա:
Նշենք, որ նոյեմբերի 1-ին Հայ-Ռուսական համալսարանի և «Wolfram Research» ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր:
«Wolfram Research»-ը ծրագրային ապահովման, գիտական և տեխնոլոգիական նորարար մշակումների ոլորտներում աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկն է:
[b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3838 դիտում
15:35 03-08-2016
Շուշիում կայացել է ասմունքի համահայկական 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
1546 դիտում
23:51 31-07-2023
Կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
1033 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1384 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1195 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան