105255 դիտում
10:39 16-01-2023
Մինչ դատաբժիշկը «Մեյմանդարի» շուկայում զննում էր սպանվածի դին, ոստիկանները տաք հետքերով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով՝ Երևանում հայտնաբերեցին սպանություն կատարողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ երեկ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տաք հետքերով բացահայտել են նույն օրը Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած սպանությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դատաբժիշկը սպանության վայրում աշխատում էր, Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ սպանությունը կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի ու գտնվում է Երևանում։
Ոստիկանության օպերատիվ խմբերը ուղևորվում են Երևան ու արդեն Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերում են կասկածյալին, ով տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Արմավիրի մարզի ոստիկանները, քննիչներն ու դատախազության աշխատակիցները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Սարգիս Ա․-ն է, իսկ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Հ․-ն։ Սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերված ու քննչական բաժին ներկայացվածն էլ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Կ․-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Կ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Պարզվել է նաև, որ սպանության վայրում հայտնաբերված խոհանոցային դանակը հանցագործության գործիքն է եղել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 19։00-ից 19։10 ընկած ժամանակահատվածում ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ օպերտիվ տեղեկությունների՝ կան տուժածներ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում՝ տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքով։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ու Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Դ․ Բարոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետներ Արայիկ Նավասարդյանն ու Արմեն Ղարիբյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Սարգիս Ա․-ն է։
Ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Հ․-ն է։
Դեպքի փաստով Դ․ Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+