18785 դիտում
16:29 16-01-2023
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, BMW-ն, Mitsubishi Pajero iO-ն, Nissan Murano-ն և Kia Forte-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 51-ամյա Արթուր Աղամալյանի վարած Mitsubishi Pajero iO մակնիշի, 29-ամյա Մարատ Ռոստոմյանի վարած BMW մակնիշի, 30-ամյա Ներսես Հակոբյանի վարած Nissan Murano մակնիշի, 27-ամյա էդմոն Մարկոսյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Արսեն Կարապետյանի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi Pajero iO-ի ուղևոր՝ 47-ամյա Զ․ Աղամալյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, քաղաքացիների օգնությամբ՝ պատգարակով մոտեցվել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են Mitsubishi-ն ու BMW-ն, փակել գազաբալոնների փականները։
Բժշիկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև BMW-ի ուղևոր Մ. Արտաշեսյանին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+