211652_close_icon
views-count4929 դիտում article-date 16:19 17-01-2023

Մխիթարյանի պատկերած քարտեզը հիստերիա է բարձրացրել Ադրբեջանում․ Օragir.news

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պաշտոնական ալիքի հետ զրույցում պատկերել էր Հայաստանի և Արցախի քարտեզը։ Միլանյան ակումբը Հենրիխին խնդրել էր պատկերել իր հայրենիքը։ Գրում է Oragir.news-ը։

Մխիթարյանի ուրվագծած քարտեզում պատկերված է Արցախը՝ որպես Հայաստանի մաս։ Տարածված լուսանկարը մեծ տարածում է գտել ֆուտբոլային աշխարհում։ Կատարվածը, իհարկե, հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ կապակցությամբ մտադիր է Մխիթարյանի դեմ բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Հարևան երկրի ֆուտբոլի ֆեդերացիան մշտապես «ուշադրության» կենտրոնում է պահում այսպիսի իրադարձությունները։

Դեռևս 2019 թվականին «Դյուդելանժ» - «Քարաբագ» հանդիպման ընթացքում՝ դրոնով խաղադաշտի բարձունքում ծածանվել էր Արցախի դրոշը, իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստները գնդակով հարվածելու անհաջող փորձեր էին կատարել։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան միանգամից դիմել էր ՈւԵՖԱ-ին։

Հերթական հիստերիան բարձրացել էր «Արսենալ» - «Քարաբագ» հանդիպման ընթացքում, երբ հայ երիտասարդը Արցախի դրոշով ներխուժել էր խաղադաշտ։ Եւս մեկ անգամ Արցախի դրոշը ծածանվել էր Եվրոպա լիգայի «Մարսել» - «Քարաբագ» հանդիպման ընթացքում, տրիբունանում էր հայտնվել նաև «Qarabag/Artsakh is Armenia» գրությամբ պաստառ։

Բոլոր դեպքերում Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ֆուտբոլային գերատեսչություններին, սակայն ՈւԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից որևէ արձագանք չկա այդ դեպքերի առթիվ։

Նմանատիպ նյութեր