211652_close_icon
views-count1049 դիտում article-date 18:50 17-01-2023

ՀՀ  և  ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է  մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները,  բոլոր  օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը.Արթուր Թովմասյան

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր  Ադրբեջանը  փակել է նաև  Արցախը սնուցող գազատարը,  որի արդյունքում
120 000 մարդ  խստաշունչ ձմռան  այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների,  զրկվել է նաև ջեռուցման  հնարավորությունից:

30 000 երեխայի  համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը:

Ողջունելով և կարևորելով  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն  ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին` ուզում եմ ընդգծել, որ  այս հարցում  ՀՀ  և  ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է  մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները,  բոլոր  օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը  և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով  օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:
Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:

Մենք պետք է  համատեղ ջանքերով պարտադրենք  միջազգային հանրությանը՝  ճիշտ գնահատական տալ  Ադրբեջանի կողմից Արցախում  էթնիկ  զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ  ձեռնարկել  համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»։

Նմանատիպ նյութեր