211652_close_icon
views-count1159 դիտում article-date 17:57 31-10-2023

Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում. Թագուհի Թովմասյան

Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին Հայաստանում ապրելու հարցում օգնելը, կարծում եմ, յուրաքանչյուրիս գործն է: Մարդիկ կան դա անում են հրապարակավ, մարդիկ՝ լուռ: Ընտրության հարց է, եւ երկու ձեւաչափերն էլ ինձ համար ընդունելի են. գլխավորն արցախահայերին օգնելու պատրաստակամությունն է:

Իբրեւ փոքրիկ հաշվետվություն, տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային հարցերից սկսած.
  • բնակարանների որոնում,
  • կահավորում (կահույք, տեխնիկա, նորոգման պարագաներ),
  • ջրաֆիկացում եւ գազաֆիկացում (նպաստում եմ աշխատանքների արագ կազմակերպմանը),
  • տարբեր սեզոնային հագուստների տրամադրում, 
  • աշխատանքի տեղավորում,
  • պետական մարմիններ ուղարկված հարցումներ,
  • մարզերում պարբերական հանդիպումներ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված կանանց հետ, աջակցության այլ քայլեր, որոնք կրում են ամենօրյա ռեժիմ եւ անձնական ֆինանսական միջոցներ:
Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում:

Նմանատիպ նյութեր