211652_close_icon
views-count787 դիտում article-date 14:41 18-01-2023

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին նշվել է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում, որն արվել է ընդդիմադիր գործչի ձերբակալության 2-րդ տարելիցի առիթով։

Մասնավորապես, Մարիա-Պեյչինովիչ-Բուրիչը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին, սակայն ընդդիմադիր գործիչը մինչ այժմ բանտում է, «դաժան պայմաններում»։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունների հետ կապված, որին ենթարկվում է Նավալնին կալանավայրում։ «Ես կոչ եմ անում ռուսական իշխանություններին անհապաղ նրա համար ապահովել անհրաժեշտ բուժօգնություն»,- ասել է Պեյչինովիչ-Բուրիչը։

Ալեքսեյ Նավալնին Վլադիմիրի մարզի Մելեխովոյի №6 գաղութում է։ Անցած տարվա հունիսից այստեղ գտնվելու ընթացքում նրան տասներորդ անգամ արդեն ուղարկել են տուգանային մեկուսարան։ Հունվարի սկզբին նրա փաստաբան Վադիմ Կոբզեւը տեղեկացրել է քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացման մասին։

Նմանատիպ նյութեր