211652_close_icon
views-count18475 դիտում article-date 21:57 19-01-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. 22-ամյա վարորդը Խանջյան փողոցում Toyota-ով բախվել է ծառերին, իսկ հետո երկաթե ճաղավանդակին, ըստ նրա՝ պատճառը մեկ այլ վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում հունվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 22-ամյա Սահակ Ղ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա երկաթե ցանկապատին։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը։

Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև հեռացել է դեպքի վայրից։ 

Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ։
 
Պարեկները տեղում պարզել են նաև, որ Toyota-ն բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վրա առկա են վնասածի հետքեր։

Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր