1102 դիտում
16:08 20-01-2023
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ընդգծեց Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Դեսպանը նախ ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: «Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,-ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին:
Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
979 դիտում
12:19 10-06-2022
Հայաստանի հետ Իրանի առևտրի ծավալը պետք է հասնի 1 միլիարդ դոլարի. ՀՀ-ում Իրանի դեսպան
2356 դիտում
15:47 15-08-2015
Իրանի նախագահը նշել է տարածաշրջանի անվտանգությունն ապահովող 3 բաղադրիչները
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ