211652_close_icon
views-count982 դիտում article-date 12:19 10-06-2022

Հայաստանի հետ Իրանի առևտրի ծավալը պետք է հասնի 1 միլիարդ դոլարի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է, որ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Արևելյան Ատրպատականին կցված երկիր է, մենք չենք կարողացել այս երկրի հետ մեր առևտրի ծավալը գերազանցել կես միլիարդ դոլարի սահմանը, ուստի պետք է ջանքեր գործադրել այս ծավալը հասցնել մեկ միլիարդ դոլարի», հաղորդում է Parstoday.com-ը:

ISNA լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թավրիզի գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ու շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի հետ կապված  վեբինարում Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է.« Մենք պետք է նախագահի խիստ հրահանգով լուրջ ծրագիր ունենանք՝ բոլոր հարեւան երկրների հետ կապ հաստատելու համար»։

Նշելով, որ  Հայաստանը շատ լավ կամուրջ է Իրանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև, Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է.«Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՄ-ի երկրների հետ ունի արտոնյալ մաքսատուրքեր, մենք կարող ենք օգտագործել այդ պոտենցիալը, մեր ապրանքներն արտահանելու համար»։

Նմանատիպ նյութեր