13930 դիտում
20:43 20-01-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. փայտով բարձված MAN բեռնատարի թափքում հրդեհ է բռնկվել, օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում փայտով բեռնված ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի թիվ 47 հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու տեսուչ Ռաֆիկ Օսիպյանը։
Վերջիններս սահմանազատել են տարածքը, տեղում կազմակերպել են երթևեկությունը, որպեսզի հետաքրարասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան աշխատեն։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արթուր Ղազարյանի կողմից վարած MAN մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ եղել է տախտակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+