6241 դիտում
09:47 21-01-2023
Հրդեհ Երևանում․ հրշեջ-փրկարարները տարհանել են բնակիչներին․ պարեկները սահմանազատել են տարածքը․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի 2-րդ փակուղու թիվ 2/2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Ահազանգով օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Վարազդատ Գևորգյանը, Դավիթ Մադոյանն ու Արման Խալաթյանը սահմանազատել են տարածքը, և հրշեջ-փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված հասցեից տարհանել են 3 քաղաքացու, ովքեր տեղում բուժօգնություն են ստացել բժիշկների կողմից։
Հրդեհը օպերատիվորեն մարել են հրշեջները․ այրվել է բնակարանում որոշ գույք։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այն պարզվում է դեպքի վայր ժամանած Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբի կողմից։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+