1087 դիտում
10:36 21-01-2023
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը խմբակցությունից նկատողություն են ստացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի՝ հունվարի 21-ին հրապարակված «Քվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում» վերտառությամբ հոդվածից հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը նկատողություն են ստացել:
Հիշեցնենք, որ քպ-ական պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, այսինքն՝ հանձնաժողովի անդամը կարողանա հետեւել ընտրողի շարժը, քայլերը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշել էին, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու:
ՔՊ-ականները նախագծում չէին գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից, որպեսզի չնայի, թե ինչպես է քվեարկում: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո պատգամավորներին ասվել է շտկումներ կատարել, ավելի վստահելի դարձնել օրենքը, ու, որպես պատշաճ հեռավորության շեմ, առաջարկվել է 5 մետրը:
Նկատենք՝ այստեղ էլ հարցը չի փակվում. նախ՝ գրիչներով քվեարկությունը շատ դեպքերում չի գործում, եւ ընտրողները մի քանի քվեաթերթիկից պարզապես ընտրում են իրենց նախընտրելին, դնում ծրարի մեջ, իսկ մյուսները նետում աղբարկղը, այսինքն՝ վերահսկել ցանկացողը 5 մետրից էլ կարող է տեսնել՝ որերորդ ծրարը հանեց ընտրողը: Մյուս կողմից՝ շատ գյուղական վայրերում քվեարկության համար նախատեսված տեղամասերի տարածքն այնքան փոքր է, որ 5 մետր հեռավորությունն անհնար կլինի պահել: Մի խոսքով, քպ-ն նոր կեղծիքների մեխանիզմներ է մշակում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1001 դիտում
13:29 17-01-2023
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը աշակերտներին բացատրել են, թե ինչ է Ազգային ժողովը, ինչ աշխատանքներ է տանում
1342 դիտում
22:00 11-12-2024
Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
1255 դիտում
08:42 03-10-2023
Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»