211652_close_icon

Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

views-count1600 դիտում article-date 22:00 11-12-2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արտահերթ նիստում որոշվել է պատգամավոր Հակոբ Ասլանյանին հեռացնել խմբակցության կազմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությամբ այդ մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,- նշված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր