24572 դիտում
11:09 21-01-2023
Որոշ «փնթի բնակիչների» պատճառով՝ հակասանիտարական իրավիճակ Երևանում․ Արաբկիրի թաղապետարանն ու «Վեոլիա Ջուրը» բացում են «փնթի բնակիչների» կողմից խցանված կոյուղատարերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 20-ին, գրեթե 3 ժամից ավելի «Վեոլիա Ջուր» ընկերության Արաբկիրի մասնաճյուղի աշխատակիցները Վաղարշյան 20/1 շենքի հարևանությամբ կոյուղատարերի համար նախատեսված դիտահորից հատուկ տեխնիկաների միջոցով աշխատանքներ էին կատարում խցանումը վերացնելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորի խցանման պատճառով կեղատաջրերը մի քանի օր շարունակ Վաղարշյան փողոցից հուսում էին դեպի Արծրունի փողոց ու այդ ողջ տարածքում տիրում էր գարշահոտություն։
Բնակիչները մի քանի օր է՝ ահազանգում էին SHAMSHYAN.com և իրենց վրդովմունքն էին հայտնում, որ տիրում է գարշահոտություն, սակայն պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում։
Երեկ, երբ «Վեոլիա Ջուրը» սկսեց մաքրման աշխատանքներ կատարել, ինչ ասես՝ դուրս բերվեց դիտահորից։ Ու այդ ամենը ոչ թե երկնքից էր թափվել ու լցվել դիտահորերի մեջ, այլ հենց որոշ փնթի բնակիչների մեղքով էր կուտակվել։ Ակնհայտ այն ամենն, ինչ «Վեոլիա Ջրի» մասնագետները դուրս բերեցին դիտահորերից, էթիկայից ելնելով, և որպեսզի ընթերցողի մոտ սրտխառնոց չառաջանա՝ չենք հրապարակում։
«Վեոլիա Ջրի» աշխատակիցների գործունեությունը տեղում ղեկավարում էին «Վեոլիա Ջուր» ընկերության Արաբկիրի տեղամասի պետ Գոշ Գասպարյանն ու Արաբկիրի տեղամասի ինժեներ Գագիկ Կարապետյանը։
Դիտահորը մաքրելուց հետո «Վեոլիա Ջրի» աշխատակիցները կատարեցին լվացման աշխատանքներ, ապա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կարգադրությամբ՝ օպերատիվորեն ժամանեցին թաղապետարանի աշխատակիցները, ովքեր էլ հատուկ լուծույթներով՝ քիմմաքրման պարագաներով փողոցում կատարեցին լվացման աշխատանքներ։
Մնում է՝ անբարեխիղճ ու փնթի որոշ բնակիչներ հերթական անգամ «խոզի» հոգեբանությամբ չառաջնորդվեն ու ձեռքներն ընկած աղբը չլցենեն կոյուղի։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»