49968 դիտում
15:47 07-12-2024
Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. Արաբկիրի թաղապետարանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կեղտաջրերը ողողել են մի քանի փողոց. թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» «ջայլամի կեցվածք են ընդունել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին ֆոտոլրագրողի հետ զրուցյում բնակիչներն ասում էին.
«Մի քանի օր է՝ Մամիկոնյանց փողոցում դիտահորից դուրս է գալիս կեղտաջուրը ու անխնա հոսում, հասնում է մինչև Շիրվանզադե փողոց, անգամ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի (ժողովրդին հայտնի Բաբլոյանի հիվանդանոց) մոտ:
Ում ասես՝ դիմել ենք, է՛լ քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ Արաբկիրի թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», բայց ստանում ենք ոչ դրական պատասխան:
Քաղաքապետարանն ասում է՝ դա մեր գործը չի, բայց գրանցել ենք ձեր կանչը, թաղապետարանն ասում է՝ դա մեր գործը չի, «Վելոիա ջրի» գործն է, «Վելոիա ջրից» էլ մինչև այսօր չեն փորձում մոտենալ, խնդիրը կարգավորել:
Ամբողջ փողոցում գարշահոտութուն է տիրում ու մարդիկ այդ գարշահոտի միջով ոչ միայն ավտոմեքենա են վարում, այլ նաև իրենց երեխաներին տանում են դպրոցներ, մանկապարտեզներ: Հիմա չգիտենք, թե որ կառույցն է խնդիրը լուծելու:
Գոնե քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վելոիա ջուրը» խելք խելքի տան ու պրոբլեմը լուծեն, հակառակ դեպքում եթե հետևություններ չարեցին ու չկարգավորեցին խնդիրը, 2025-ը դիմավորելու ենք էս պայմաններում»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ հակասանիտարական վիճակի հարևանությամբ է գտնվում նաև ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժինը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+