211652_close_icon
views-count36656 դիտում article-date 12:12 21-01-2023

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում․ մերկասառույց ճանապարհը ավտովթարների պատճառ է դարձել, պարեկներն էլ, չսպասելով Ճանշինին, աղով մշակում են ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստղծվել Լոռու մարզում։ Ստեփանավան-Գյուլագարակ խաչմերուկում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ կան վիրավորներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների պատճառը ճանապարհն սպասարկող ճանշինականների կողմից ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով է եղել։ Ու եթե ժամանակին նրանք մշակեին ճանապարհը, ապա վթարները տեղի չէին ունենա։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Տեղում Պարեկային ծառայության Լոռու գումարտակի ավագ պարեկներ Հովիկ Հարությունյանը, Արտակ Խուդավերդյանը, կրտսեր պարեկներ Գագիկ Մատինյանն ու Բաբկեն Հարությունյանը դասակի հրամանատար Սերգեյ Ղամբարյանի հետ ոչ միայն ծառայություն են կատարում, այլ նաև մոտակա խանութից մի քանի տուփ աղ գնեցին ու սկսեցին կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու աշխատանքներ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ու քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Առավոտվանից էս բարձիթողի վիճակն է։ Մի հատ աղ ու ավազ չկա լցված։ Եթե Ճանշինը ժամանակին ճանապարհը մշակեր, էս վթարները տեղի չէին ունենա։ Շատ արագ ժամանել են պարեկները, ովքեր նույնպես շատ արագ ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրեցին վիրավորներին, իսկ հետո խանութից աղեր առան ու սկսեցին ճանապարհը մշակել։ Մի ամբողջ սառած ճանապարհի վրա աղ էին շաղ տալիս։ Ու պարեկների շնորհիվ է, որ էլ վթարներ տեղի չունեցան»։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վթարների փաստով Հայսատանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, և դեպքի վայր են ժամանել Ստեփանավանի քննչական բաժնի քննչական խումբը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր