211652_close_icon
views-count15750 դիտում article-date 16:07 21-01-2023

Մայիսի 9-ի փողոցում 20 օր է լուսակիրները չեն գործում․ բնակիչներն ասում են․ «Շենգավիթի թաղապետը, ով այս ճանապարհով է երթևեկում, գուցե՝ տեսողության խնդրի առջև է, իսկ մենք կարող ենք հպարտանալ՝ «թաղապետ ունենք՝ աշխարհը չունի»»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 20 օրից ավելի է, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում երթևեկությունը, մանավանդ՝ գիշերային ժամերին, վերածվում է «աջափսանդալի»։

SHAMSHYAN.com ահազանգած բնակիչներն ասում էին․ «20 օր է՝ խաչմերուկի լուսակիները չեն աշխատում։ Գրեթե ամեն օր ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, սակայն այնտեղ լսում ենք նույն պատճենահանված խոսքը՝ «Տեղյակ ենք, կկարգավորվի խնդիրը»։

Ու 20 օր է, պատկան մարմինները «ոչ գվում են, ոչ բվում»։ Իսկ խաչմերուկում դեպքերի պակաս չկա։ Վարորդներն էլ հենց տեղում ամենավերջին խոսքերով իրար են հիշում, ամեն մեկը պնդելով, թե ճանապարհն իրենն է, ինքը պետք է անցնի։ 

Այս լուսակիրները տարիներ առաջ՝ բնակիչներիս բազմաթիվ խնդրանքներից հետո, այն ժամանակվա ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ, ՀՀ ճանապարահային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ տեղադրվեցին, որի համար շատ գոհ ու շնորհակալ էինք։ Բայց 20 օր է՝ փչացել է, չի գործում։ Ու 20 օր է քաղաքապետարանից չեն բարեհաճում գան ու խնդիրը վերացնեն։ 

Մեր մտքով էլ անցնում է, որ էս ներկաները մտածում են՝ եթե նախկիններն են դրել, թող իրենք էլ գան, սարքեն։ Լրիվ աջափսանդալային վիճակ։

Ավելի ենք զայրանում նաև, որ այս փողոցով ամեն առավոտ աշխատանքի է մեկնում ու տուն վերադառնում Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, ով երևի՝ վարդագույն ակնոց է դրել ու չի տեսնում, որ իր ճանապարհի վրա տեղադրված լուսակիրները չեն գործում։ 

Ու այդքանից հետո ոնց չասենք՝ թաղապետ ունենք՝ աշխարհը չունի»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր