31890 դիտում
09:41 23-01-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Առինջ գյուղում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից կրակել ու սպանել են ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի «հովվաշուն» ցեղատեսակի շանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի մի բնակիչ, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձինք հրազենի գործադրմամբ շուն են վնասել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 7-րդ փողոցում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը կրակելու միջոցով սատկացրել է «Գերմանական հովվաշուն» ցեղատեսակի շանը, ապա դիմել փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շունը պատկանում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբաններից մեկին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենայի գտնվելու վայրը, վարորդին ու կատարողներին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
16063 դիտում
14:48 19-01-2024
Կոտայքի մարզի Արզնի գյուղում կորել է Հովվաշուն ցեղատեսակի շունը. գտնողին խոստանում են դրամական պարգև
3750 դիտում
17:25 22-08-2017
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նոր տեղակալ է նշանակվել