211652_close_icon
views-count672 դիտում article-date 14:18 23-01-2023

Պապիկյանն այս ամենի հետ չի կարող կապ ունենալ. Ալեն Սիմոնյանը` վաշտի կացարանի հրդեհի մասին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ 15 զինծառայողի մահվան պատճառով դարձած հրդեհի ողբերգական դեպքի բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն, միևնույն ժամանակ, ԱԺ նախագահը վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի որևէ խնդիր չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին՝ այդ թվում քաղաքական պաշտոնները զբաղեցնողնե՞րը, օրինակ՝ Պաշտպանության նախարա՞րը՝ ԱԺ նախագահն ասաց, որ Պաշտպանության նախարարը որևիցե ձևով չի կարող այդ ամենի հետ կապ ունենալ: «Իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է: Եվ Պաշտպանության նախարարի վերաբերյալ այդ քաղաքական սակարկումները շատ սին ու անտեղի եմ համարում: Այն բարեփոխումները, որը պարոն Պապիկյանն իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որն ինքն իր վրա վերցրել է… լինելով փոխվարչապետ՝ պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ»,-ասաց Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր