211652_close_icon
views-count945 դիտում article-date 21:13 26-01-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-դանիական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում ողջունելի է համարվել Հայաստան Եվրոպական միության կողմից նոր դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին և օր առաջ ապօրինի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտությանը:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Դանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր