915 դիտում
23:47 26-01-2023
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին. քննարկել են դատախազության բարեփոխումները
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
Դատախազությունից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և նոր որակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին: Դրանց շարքում ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծման, դատախազների իրավական կրթության կատարելագործման, դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքներն ու այդ համատեքստում դեսպանի հետ քննարկել նշված ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Դեսպան Սխերմերսն ընդգծել է, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ու այդ համատեքստում կարևորել է Դատախազության դերն ու նշանակությունը:
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր
910 դիտում
19:18 03-07-2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին
649 դիտում
19:04 02-02-2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Շվեդիայի դեսպանին
895 դիտում
18:04 11-08-2023
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից