1289 դիտում
12:14 27-01-2023
Վա՛յ այն երկրին, որի գլխավոր դատախազը ենթարկվում և պարբերաբար զեկուցում է վարչապետին․ մի՛ զեկուցեք վարչապետին և մի՛ խախտեք Սահմանադրությունը․ Նորայր Նորիկյանը՝ գլխավոր դատախազին
Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է երեկ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքին, որտեղ հայտնում էր, որ ինքը զեկուցել է և զեկուցում է վարչապետին։
Փաստաբանը հիշեցրել է, գլխավոր դատախազը վարչապետին չի զեկուցում՝ դա Սահմանադրության խախտում է և մանրամասն անդրադաձել դրա հակաիրավական լինելուն։
Նորիկյանը մասնավորապես գրել է․ «Բարեկամական հորդոր գլխավոր դատախազին․ մի՛ խախտեք ՀՀ սահմանադրությունը և այլևս երբեք մի՛ զեկուցեք վարչապետին, քանի որ նա Ձեր վերադասը չէ և Ձեզանից զեկույցներ ստանալու սահմանադրական լիազորություն չունի։
Իմ կարծիքով, ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որն իրավական պետության գոյության պայմաններում լրջագույն սկանդալի պատճառ կդառնար՝ իրավաքաղաքական կոնկրետ հետևանքներով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, խոսելով օրեր առաջ 15 զինվորների ողբերգական մահվան գործի ընթացքի մասին և դիմելով վարչապետ Ն․ Փաշինյանին, տառացիորեն նշել է հետևյալը․ «Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով, և սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ, դրա մասին, պարո՛ն վարչապետ, պարբերաբար ես Ձեզ զեկուցում եմ, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի։ ․․․Բացի այդ, զեկուցե՛մ, պարո՛ն վարչապետ, որ 23․01․2023թ․ զինդատախազի կողմից հրաման է արձակվել․․․»
Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ սահմանադրության 146-րդ, 147-րդ, 152-րդ․ 153-րդ և 176-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Վարչապետը ․․․որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ:
Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:
Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների համաձայն՝ Դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին․․․
Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:
Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն։
Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Վերը նշված իրավորմերի համակողմանի վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ ՀՀ գլխավոր դատախազը կառավարության անդամ չէ, ՀՀ վարչապետը նրան կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալու իրավասություններ չունի, հետևաբար՝ ՀՀ գլխավոր դատախազը ոչ միայն պարտավոր չէ, այլև իրավունք չունի պարբերաբար «զեկուցել» ՀՀ վարչապետին այս կամ այն քրեական գործի ընթացքի և ձեռնարկվող միջոցառումների մասին։
ՀՀ վարչապետը սահմանադրությամբ ու օրենսդրությամբ սահմանված կարգով որևէ իրավասություն չունի ՀՀ գլխավոր դատախազի զեկույցներ ստանալու նախաքննության փուլում գտնվող այս կամ այն քրեական վարույթի վերաբերյալ։
Մենք կարող ենք ենթադրել, որ եթե վարչապետը ստանում է այդպիսի զեկույցներ, ապա չի բացառվում, որ կարող է գլխավոր դատախազին տալ նաև այդ զեկույցներով պայմանավորված ցանկացած կամայական ցուցում կամ հանձնարարական, ինչը Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտություն է, որն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն։
Նույն տրամաբանությամբ գլխավոր դատախազը կարող է որևէ քրեական վարույթի ընթացքի մասին վաղը զեկուցել ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին, կամ ԲԴԽ նախագահին, կամ Վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ եթե վերջիններս զբաղված լինեն՝ այդ զեկույցները ներկայացնի արդարադատության նախարարին։
Ես գտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ վարչապետին «զեկուցելու» սահմանադրական պարտավորություն գոյություն չունի, իսկ եթե, այնուամենայնիվ, կա այդպիսի պարտավորություն, կխնդրեմ, որ մատնացույց արվի, թե գլխավոր դատախազը ՀՀ ո՞ր օրենքի հիման վրա է զեկուցում ՀՀ վարչապետին։
Թվում է, որ խոսքն աննշան հանգամանքի մասին է, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ մենք գործ ունենք չափից դուրս վտանգավոր երևույթի և պետական իշխանության հիմքերի խարխլման հետ։
ՀՀ գլխավոր դատախազն այն բացառիկ պաշտոնյան է, ով սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարող է հարուցել քրեական հետապնդում, այդ թվում ՀՀ վարչապետի և ցանկացած այլ պաշտոնյայի նկատմամբ։
Տվյալ դեպքում, վարչապետին պարբերաբար «զեկուցող»՛ դատախազը լավագույն ցանկության դեպքում անգամ չի կարող երբևէ իրացնել իր սահմանադրական լիազորությունն այն անձի նկատմամբ, ում զեկուցում է։
Իսկ դա նշանակում է, որ գործող սահմանադրությունը պարզապես թղթի կտոր է, որը պետք է պատռել ու շպրտել աղբարկղը, քանի որ դրա դրույթների վրա թքած ունեն այն մարդիկ, որոնք պարզապես պարտավոր են հարգել ու առաջնորդվել այդ սահմանադրությամբ։
Առերևույթ, այս իրավիճակում մենք գործ ունենք ոչ միայն ինքնիրավչության, այլև սահմանադրական կարգը տապալելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հետ։
Ես չգիտեմ՝ այս ամենը գիտակցաբա՞ր է արվում, թե՞ ոչ, բայց ես բարեկամաբար հորդորում եմ գլխավոր դատախազին այլևս երբեք չզեկուցել վարչապետին, քանի որ վարչապետը ոչ միայն գլխավոր դատախազի վերադասը չէ, այլև նրանից զեկույցներ ստանալու սահմանադրական լիազորություն չունի․․․
Վա՛յ այն երկրին, որի գլխավոր դատախազը ենթարկվում ու պարբերաբար զեկուցում է վարչապետին։
Մի՛ խախտեք ՀՀ սահմանադրությունը և դուրս մի՛ եկեք Ձեր սահմանադրական լիազորությունների շրջանակից։
Ձեր վարքագծով Դուք խարխլում եք սահմանադրականության փիլիսոփայությունն ու իրավական պետության գաղափարաբանությունը։
Ցանկացած քաղաքակիրթ երկրում որևէ պետական պաշտոնյայի կողմից Սահմանադրական որևէ նորմի խախտման դեպքում կհետևեր լրջագույն իրավաքաղաքական պատասխանատվության գործընթաց, բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, իրավական պետության կառուցման մասին դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու։
Ափսո’ս…»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով