211652_close_icon
views-count28205 դիտում article-date 13:59 20-02-2021

Նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվեց սիրված ու ճանաչված փաստաբան Նորայր Նորիկյանը․ կուսակցությունը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, փետրվարի 20-ին, Երևանում «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Արդար Հայաստան» կուսակցության անդրանիկ համագումարը։ 

Ելույթով հանդես եկավ կուսակցության ընտրված նախագահ, սիրված ու ճանաչված փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

Նա ներկայացրեց իր տեսլականը նախ Արցախի հարցում, ապա հայաստանյան ներքաղաքական կյանքի վերաբերյալ։ 

Նորաստեղծ կուսակցությունը դեղին քարտ ցույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ կարմիր քարտ ցույց տալու իրավունքն ունի միայն ժողովուրդը։ 

«Արդար Հայաստան» կուսակցությունը հիմնադրել են մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետությունը  համարում են անձեռնամխելի ու բարձրագույն արժեք, նրանք գիտակցում են երկրի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ են արժանապատվորեն հաղթահարել դրանք։ 

Նրանց առաքելությունն է՝

Բեկե՛լ պատմության ընթացքը, արագացնել առաջընթացի տեմպերը, ստեղծել դինամիկ զարգացող պետություն, բարելավել կառավարման արդյունավետությունը, ձևավորել իտելեկտուալ ու պրոֆեսիոնալ վերնախավ, հանրային ծառայողների դաս, բացառել հովանավորչությունն ու ամենաթողությունը։

Դառնալ Արևմուտքի արևելքն ու Արևելքի արևմուտքը։

Վերածվել հաղորդակցության խաչուղու՝ օգտվելով ԵԱՏՄ և «Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» ստորագրած պետություն լինելու հնարավորությունից։

Կուսակցության համակիրներն ու անդամներն ասում էին․ «Ամեն ինչ կախված է մեզանից և մեր հասարակության դրսևորած վարքագծից։ Վստահ ենք, որ շարժվելու ենք առաջ՝ դեպի արդար Հայաստան»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 278+
278+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր